Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Նիկոլ Փաշինյան. Զորակցությունս հայտնեցի Հենրիխ Մխիթարյանին

Նիկոլ Փաշինյան. Զորակցությունս հայտնեցի Հենրիխ Մխիթարյանին
30.05.2019 | 12:38

«Նուր-Սուլթանից վերադառնալով՝ հեռախոսազրույց ունեցա Հենրիխ Մխիթարյանի հետ և զորակցությունս հայտնեցի՝ «Արսենալ» - «Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին Հենրիխը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։ Հենրիխին ասացի, որ հիանում ենք իրենով և հպարտանում։ Ամբողջ հոգով և ամբողջ սրտով իր հետ ենք ու իր կողքին», - Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 1771

Մեկնաբանություններ